19 հունիսի 2023 - 18:24 AMT
Անդրե Չալըշըրը և Կամո Հովհաննիսյանը չեն մասնակցի Լատվիայի դեմ խաղին․ Վնասվածքներ ունեն

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ Անդրե Չալըշըրը և Կամո Հովհաննիսյանը վնասվածքի պատճառով չեն ընդգրկվել Լատվիայի դեմ խաղի ցանկում։

ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը։

Հունիսի 19-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2024-ի որակավորման փուլի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կհյուրընկալի «D» խմբի ետնապահ Լատվիայի ընտրանուն, որն անցկացրել է երկու խաղ, կրել երկու պարտություն և զրո միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։

Երկրպագուներին, ավելորդ կուտակումներից խուսափելու համար, խնդրում են մարզադաշտ գալ հանդիպման մեկնարկից 1-2 ժամ առաջ։

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4։2 հաշվով հաղթել է Ուելսին Քարդիֆ «Քաղաքային» մարզադաշտում։ Հակառակորդի դարպասը 2-ական գոլ են ուղարկել Լուկաս Սելարայանն ու Հրանտ Լեոն Ռանոսը։