27 ապրիլի 2009 - 11:29 AMT
Վրաստանը վերսկսել է գազի տարանցումը Հայաստան
Հայաստանը գազ է ստանում ողջ ծավալով: Գազի առաքումը Հայաստան դադարեցվել էր ապրիլի 23-ին Հյուսիս-Հարավ գազամուղի վերականգնման նախագծի երկրորդ փուլի իրականացման կապակցությամբ:

Վերականգնողական աշխատանքեր են տարվել գազամուղի 9 հատվածներում: Աշխատանքներն իրականացրել է մրցույթում հաղթած «Նյու էներջի-Թբիլիսի-Գրուզգիդրո» ընկերությունը: Պայմանագրի արժեքը 8,7 մլն լարի է: Վերականգնողական աշխատանքները սկսվել են 2008 թվականի աշնանը եւ կավարտվեն գարնանը, հաղորդում է Civil.ge-ն: