27 ապրիլի 2009 - 22:14 AMT
Հայաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը
Ապրիլի 27-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Բիզոնիերոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության ներկա փուլը եւ ՀՀ -ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) կատարման ընթացքը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: