1 օգոստոսի 2023 - 12:00 AMT
Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհ» ակումբում

«Կոլամբուս Կրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի «Ալ Ֆաթեհ» ակումբում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Տրանսֆերի գումարի վերաբերյալ տեղեկություն չկա, հայտնում է Sputnik Արմենիան։

Լուկաս Սելարայանը 97 հանդիպման է մասնակցել «Կոլամբուսի» կազմում՝ դառնալով 38 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղում է 2021 թվականից։ Մասնակցել է 9 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ։