14 օգոստոսի 2023 - 12:33 AMT
Արսեն Զախարյանը կտեղափոխվի «Ռեալ Սոսյեդադ»

Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» խաղացող Արսեն Զախարյանը տեղափոխվում է իսպանական «Ռեալ Սոսյեդադ»։ Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարցել Լիչկան հայտարարել է, որ Զախարյանին արդեն կարելի է համարել իսպանական ակումբի ֆուտբոլիստ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ մարզչի, դա լավ շանս է Զախարյանի համար, սակայն նրա համար դժվար կլինի։

Ըստ Mundo Deportivo պարբերականի, «Ռեալ Սոսյեդադը» պատրաստ է 12 մլն եվրո վճարել Զախարյանի համար, գումարած՝ տարբեր բոնուսներ։ Իսպանական ակումբն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանները 20-ամյա կիսապաշտպանի հետ, որի պայմանագրի ժամկետը մի քանի տարի կլինի։

Զախարյանը «Դինամոյի» սան է։ Նա հանդես է գալիս թիմի առաջին կազմում 2020-ից, նրա պայմանագրի ժամկետն ավարատվում է 2024-ի ամռանը։ Զախարյանը 7 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում։

Photo. Getty Images