24 օգոստոսի 2023 - 14:36 AMT
Կործանված ինքնաթիռում Պրիգոժինի հետ զոհվածների թվում նաև «Վագների» հայազգի մարտիկ կա

ՌԴ Տվերի մարզում կործանված մասնավոր ինքնաթիռում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ եղած անձանց թվում է նաև հայազգի Եվգենի Մակարյանը՝ առավել հայտնի «Մակար» մականունով։

Մակարյանը «Վագների» վետերաններից է, նախկին ոստիկան։ Նա կռվել է Սիրիայում, իսկ 2017-ին մասնակցել է անգամ ամերիկյան ավիացիայի հետ բախմանը, ստացել վիրավորում, հայտնում է mk.ru-ն։

38-ամյա Մակարյանն ապրում էր Մագնիտոգորսկում։

Օգոստոսի 23-ի երեկոյան կործանված իքնանթիռում 7 ուղևոր կար և անձնակազմի 3 անդամ։ Բոլորը զոհվել են։ Նրանց թվում է նաև Պրիգոժինի աջ ձեռքը համարվող, «Վագներ»-ի հրամանատար Դմիտրի Ուտկինը։ Ինքնաթիռը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր ուղևորվում։