13 սեպտեմբերի 2023 - 14:22 AMT
ՌԴ–ն դիվանագիտական դեմարշ է հայտնել Բաքվին՝ «նոր ռեգիոններում ընտրությունների մասին հայտարարության պատճառով»

Ռուսաստանը դիվանագիտական ալիքներով դեմարշ է հայտնել Բաքվին՝ «նոր ռեգիոններում ընտրությունները չճանաչելու մասին Բաքվի հայտարարության պատճառով»։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցին վերաբերվի նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում են մեր գործընկերները, երբ խոսքը գնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,- ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասում անցկացված ընտրությունները չեն կարող իրավաբանական ուժ ունենալ»։