EasyPay ֆինտեխ ընկերությունը ուրախ է սկսել իր համագործակցությունը Armenian Code Academy-ի հետ, որի հիմքում Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելն է։
Կարևորելով կրթության դերը՝ EasyPay-ը տրամադրում է 11 կրթաթոշակ՝ ACA-ում անվճար սովորելու համար։ Ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել ամենապահանջված դասընթացներին ու ունենալ ներկայում ամենամեծ տարածումն ունեցող մասնագիտությունները շուկայում։
Կրթաթոշակները տրամադրվում են ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի, UI/UX դիզայնի, մեքենայական ուսուցման, տվյալագիտության, տվյալների վերլուծության դասընթացներին մասնակցելու համար։ Դասընթացներն անցկացվում են ինչպես սկսնակ, այնպես էլ խորացված մակարդակներով։
EasyPay-ը հավատում է, որ համագործակցությունը կծառայի իր նպատակին, և մեր հայրենակիցները կկարողանան իրացնել իրենց ներուժը Հայաստանում։