4 մայիսի 2009 - 16:43 AMT
Հայաստանում հոլիվուդյան ֆիլմ կնկարահանվի
Մայիսից օգոստոս Հայաստանում կնկարահանվի «Այստեղ» ֆիլմը, որի ռեժիսորն է Բարդեն Քինգը: Սա առաջին հոլիվուդյան կինոնկարն է, որը նկարահանվելու է Հայաստանում` Դենի Վալենթի ու Բարդեն Քինգի սցենարով: Դա լիամետրաժ կինոնկար է Հայաստանում կատարած ուղեւորության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:

Ամերիկացի ինժեների եւ երիտասարդ հայուհու սիրո պատմությանը նվիրված ֆիլմի սցենարն արդեն հասցրել է միջազգային ճանաչում ստանալ:

Ռեժիսորն ու սցենարի հեղինակներից մեկը բազմիցս են այցելել Հայաստան, եւ իր սերն այդ լեռնային երկրի հանդեպ Բարդեն Քինգը որոշել է արտահայտել ապագա ֆիլմի միջոցով: