8 դեկտեմբերի 2023 - 13:31 AMT
Տոկաևն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ այցելելու Փաշինյանի հրավերը

Դեկտեմբերի 8–ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը:

Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը: