4 մայիսի 2009 - 19:07 AMT
Կգա մի օր, երբ Ուկրաինան նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը
«Ես վստահ եմ, որ կգա մի օր, երբ Ուկրաինան նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ դրա համար հարկավոր է երկրորվ մեկ տարածել այդ հարցի լուծման ղրիմյան հայերի փորձը»,- հայտնել է Ղրիմյան հայկական համայնքի ղեկավար Օլեգ Գաբրիելյանը: Նրա խոսքով, ամեն տարի Ղրիմյան հայկական համայնքը երթ եւ ցույց է անցկացնում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուկրաինայի կողմից Ցեղասպանության ճանաչման հաչցում համայնքի ղեկավարն առաջարկում է գնալ մասնավորից դեպի ընդհանուրը սկզ ունքով. «Պետք է ջանալ հասնել Ցեղասպանության ճանաչմանը մարզային Խորհուրդների, ապա նաեւ ողջ Ուկրաինայի կողմից»,- ընդգծել է Գաբրիելյանը, հաղորդում է Analitika.at.ua-ը:

Ղրիմյան խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը: