4 մայիսի 2009 - 20:25 AMT
Մարիինյան սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում
Մարինյան սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում Զատիկի համերգների 8-րդ ցիկլի շրջանակներում: Առաջին օրը նվագախումբը Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ կատարել է Վագների, Չայկովսկու ստեղծագործությունները եւ Մալերի 5-րդ սիմֆոնիան:

Համերգային երկրորդ օրը համընկնում էր դիրիժորի ծննդյան օրվա հետ: Մայիսի 4-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հիանալի երիտասարդ դաշնակահար Դենիս Մացուեւի մասնակցությամբ հնչեց դաշնամուրի համար 5-րդ կոնցերտը Ռադիոն Շչեդրինի նվագախմբի հետ: Համերգին ներկա էր կոմպոզիտորը կնոջ` Մայա Պլիսեցկայայի հետ, ինչպես նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Մայիսի 4-ին նույնպես կատարվեցին Վալերի Գերգիեւի հին ընկերների ստեղծագործությունները. Ալեքսանդր Հարությունյանի տոնական ուվերտյուրան եւ Էդվարդ Միրզոյանի` լարային գործիքների եւ պերկուսիաների համար սիմֆոնիան: Հնչեց նաեւ Չայկովսկու N 5 սիմֆոնիան:

«Հայաստանի Պետական նվագախմբի հետ չորս տարվա աշխատանքը ինձ համար ստեղծագործական առումով հագեցած էր: Մենք ունեցել ենք 80 համերգներ, ինչը հավասարազոր է ԱՄՆ-ում վեց տավա աշխատանքին»,- ասել է մաեստրոն Երեւանում կայացած մամլո ասուլիսին:

Լենինգրադի կոնսերվատորիան ավարտելուց հետո Վալերի Գերգիեւը 1981-1985թթ. եղել է Հայաստանի Պետական նվագախմբի գլխավոր դիրիժորը: Այսօր նա աշխատում է աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, որոնց շարքում են Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆրանսիայի Ազգային նվագախումբը, Սան-Ֆրանցիսկոյի, Բոստոնի, Տորոնտոյի, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբերը եւ այլն: 1996-ից Վալերի Գերգիեւը Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, տնօրենը եւ գլխավոր դիրիժորը: