19 դեկտեմբերի 2023 - 13:03 AMT
ՀՀ–ն հանվել է Մագնիտսկու ցուցակին միացածների թվից. Բորելի հայտարարությունը խմբագրել են

ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը խմբագրել է իր ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որը վերաբերում էր «Մագնիտսկու եվրոպական ակտին» մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի միանալուն, հայտնում է Sputnik Արմենիան։

Դեկտեմբերի 17–ին հրապարակված ցուցակից հանվել են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը։

Դեկտեմբերի 4–ին Եվրամիությունը հայտարարել էր Եվրոպական միության կողմից սահմանված պատժամիջոցները (այսպես կոչված «Մագնիտսկու եվրոպական ցուցակը») մեկ տարով երկարաձգելու մասին, որոնք սահմանվել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար:

Ցուցակում ներառվածներին արգելվում է մուտք գործել ԵՄ, իսկ նրանց ակտիվները Եվրոպայում սառեցված են։ Բացի այդ, Եվրամիությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել այդ մարդկանց և ընկերություններին։