21 դեկտեմբերի 2023 - 18:33 AMT
ՀՀ-ն մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է Վրաստանից և Ադրբեջանից

Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2023 թվականին Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8280 դոլար, հայտնում է Արմենպրեսը։

Տարածաշրջանում Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8160 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 7530 դոլար:

Հայաստանի հարևան Իրանում, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2023-ին 4230 դոլար է, իսկ Թուրքիայում՝ 13,380 դոլար: