Դեկտեմբերի 26–ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։
Ֆրանսիայի դեսպանատան 2 աշխատակից Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»՝ «իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի» և Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիային «հակասող գործունեության համար», հայտնում է APA-ն։
Պահանջվել է, որ վերանշյալ դիվանագետները լքեն Ադրբեջանի տարածքը 48 ժամվա ընթացքում։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, թե Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատանը նստավայր է հայտնաբերվել, որը, իբր, հետախուզական գործողություններ է իրականացրել։ Մինչ այդ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի ծառայությունները բացահայտել են երկրի տարածքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար աշխատող լրագրողների։