12 հունվարի 2024 - 10:35 AMT
ՀՀ–ն ու Հնդկաստանը կզարգացնեն առևտրային և արդյունաբերական հարաբերությունները

Հայաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են զարգացնել առևտրային և արդյունաբերական հարաբերությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հնդկաստանի և Հայաստանի առևտրային և արդյունաբերական հարաբերությունները զարգացնելուն և դրան ուղղված կոնկրետ քայլերի վերաբերյալ պայմանավորվածություն եմ ձեռք բերել Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ «Կենսունակ Գուջարաթ» -ի շրջանակում կայացած ծանոթության ընթացքում»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։