6 մայիսի 2009 - 14:46 AMT
ԼՂՀ-ում համաներում է հայտարարվել
Մայիսի 6-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Համաձայն հրամանագրի, ներում է շնորհվել 4 հոգու: Մասամբ ներում է շնորհվել 8 դատապարտյալի: Մերժվել է ներում շնորհել 36 հոգու` հաշվի առնելով նրանց կատարած հանցագործությունների ծանրությունը եւ հասարակական վտանգավորության աստիճանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: