9 փետրվարի 2024 - 18:56 AMT
Ռուսթավիի շուկայում 4 հոգու սպանությունը կենցաղային հողի վրա է կատարվել

Վրացական Ռուսթավի քաղաքի այսպես կոչված Ստամբուլյան շուկայում 4 հոգու սպանությունը կենցաղային հողի վրա է կատարվել։ Մարդասպանը կրակել է իր բարեկամների վրա, սպանել տաքսու վարորդին, որը հրաժարվել է տանել նրան հանցանքի վայրից։ Եվս 2 անձ պատահական փամփուշտի զոհ է դարձել։

Կա նաև վիրավոր, որի վիճակը ծայրահեղ ծանր է։

Դրդապատճառների մի քանի վարկած է շրջանառվում։ Մեկի համաձայն՝ շուկայում մսի վաճառքով զբաղվող տղամարդը նախօրեին աշխատանքից ազատել է իր զարմիկին, որն էլ կատարել է սպանությունը։ Մեկ այլ վարկածով՝ 35–ամյա հանցագործը հորեղբորից պարտքով միս է ուզել և, մերժում ստանալով, կրակ է բացել, գրում է sputnik-georgia–ն։

Նաև լուրեր են տարածվել, որ հանցագործը հոգեկան խնդիրներ ուներ։