6 մայիսի 2009 - 17:58 AMT
«Ճանապարհային քարտեզը» դեռեւս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանագիր չէ
«Ճանապարհային քարտեզը» դեռեւս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանագիր չէ: Դա ընդամենը մտադրությունների մասին հայտարարություն է, հետագա գործողությունների կողմնորոշիչ, որոնք կհանգեցնեն Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին Երեւանում լրագրողներ հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը: Նրա խոսքերով, փաստաթուղթը կներկայացվի հանրությանը վերամշակումից եւ Հայաստանի ղեկավարության` հրապարակելու մասին որոշումից հետո:

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին` Կարինե Ղազինյանը նշեց, որ Հայաստանն այլեւս չի կարող մնալ մեկուսացման մեջ, եւ սահմանի բացման համար անհրաժեշտ է երկկողմանի հարաբերությունների կարգավորում:

Ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի միջեւ Շվեյցարիայի ԱԳՆ միջնորդությամբ ստորագրվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր: