6 մայիսի 2009 - 18:20 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդնի Բենտը քննարկել են Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերի իրականացումը
ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Ռոդնի Բենտի հետ: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկեցին կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակման հետ կապված հարցեր:

Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դիվանագետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները եւ համապատասխան հանձնարարություններ տրվեցին:

ԱՄՆ մայրաքաղաքում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ նաեւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մայիսի 5-ին ավարտելով այցելությունը Վաշինգտոն, Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Պրահա, ուր ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: