6 մայիսի 2009 - 20:28 AMT
Հայաստանի ԱԳՆ հնարավորության չափով ջանում է պաշտպանել ՀՀ քաղաքացիներին, որտեղ էլ նրանք գտնվեն
Յուրաքանչյուր հայ, անկախ այն բանից, թե որ երկրում է ինքը գտնվում, անվտանգության մեջ է, մամլո ասուլիսին հայտնել է ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը: Նրա խոսքով, Հայաստանի ԱԳՆ մշտապես բանակցություններ է վարում զանազան երկրների հետ եւ անում է ամեն ինչ, որպեսզի ապահովի ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, թեեւ ամեն բան կարող է պատահել:

«ԱԳՆ իր կողմից անում է ամեն հնարավոր բան, որպեսզի ապահովի քաղաքացիների անվտանգությունը եւ ոչ միայն Վրաստանում»,- նշել է ԱԳՆ ղեկավարի տեղակալը: