6 մայիսի 2009 - 21:14 AMT
Հայ ռոք-երաժիշտները պատրաստվում են միավորվել ստեղծագործական միության մեջ
Հայաստանի ռոք-երաժիշտները պատրաստվում են ստեղծել «Հայաստանի ռոք-երաժիշտների միություն» հասարակական կազմակերպությունը: Ապագա կազմակերպության մեջ մտնելու իրենց համաձայնությունը հաստատել են Oxenham, Empyray եւ Dogma ռոք-խմբերը:

«Ռոք-երաժիշտների Միության նապատակն է` խթանել Հայաստանում ռոք-երաժշտության զարգացումը եւ հայկական ռոքը դուրս հանել «անդերգրաունդի» շրջանակներից ավելի լայն մակարդակի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բաս-կիթառահար եւ ապագա ստեղծագործական միության ղեկավար Վարդան Գրիգորյանը:

Ապագա կազմակերպությունը ծրագրում է անցկացնել երիտասարդ խմբերի աջակցության մի շարք միջոցառումներ, ինչպես նաեւ օժանդակել արդեն կայացած ռոք-խմբերի լսարանի ընդարձակմանը: Իր գործունեության շրջանակներում «Հայաստանի ռոք-երաժիշտների միությունը» նաեւ ծրագրում է անցկացնել ԶԼՄ հետ կապերի ակտիվացում Հայաստանի ռոք-երաժիշտների գործունեության ավելի լավ լուսաբանման համար: