6 մայիսի 2009 - 22:10 AMT
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Չեխիայում մասնակցելու է միջազգային մրցաշարին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մասնակցելու է միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա մայիսի 12-17-ը չեխական Ուստի-հադ-Լաբեմ քաղաքում:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ Չեխիա կժամանի 8 բռնցքամարտիկների կազմով, որոնց թվում են Հովհաննես Դանիելյանը (48 կգ ք/կ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ ք/կ), Արա Փուլուզյանը (60 կգ ք/կ), Հրաչյա Ջավախյանը (64 կգ ք/կ), Էդուարդ Համբարձումյանը (64 կգ ք/կ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ ք/կ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ք/կ), Ցոլակ Անանիկյանը (91 կգ ք/կ):