28 փետրվարի 2024 - 12:40 AMT
Ադրբեջանցի զինծառայողը հատել է ՀՀ սահմանը․ Նա վնասազերծվել է

Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանցի զինծառայող` զինված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն, վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրվարույթ ՔՕ համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ փետրվարի 28-ի առավոտյան «ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս մոլորվել է եղանակային վատ պայմանների պատճառով»։