5 մարտի 2024 - 16:41 AMT
Ադրբեջանցի պատգամավոր․ Քանի ՀՀ–ն ծանր սպառազինություն չունի, պետք է ռազմական գործողություն սկսել

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին երկրի խորհրդարանում Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կոչ է արել։

Նա ասել է, որ քանի դեռ «ՀՀ–ն ծանր սպառազինություն չունի, պետք է ռազմական գործողություն սկսել և Ադրբեջանին միացնել 8 գյուղ։

Նա հավելել է, որ Ադրբեջանի քաղաքականությունը միշտ «խաղաղասեր է եղել և հիմնված համամարդկային արժեքների վրա», գրում է Lenta.ru-ն՝ ադրբեջանական լրատվամիջոցներին հղումով։

«Հայաստանը ռևանշիստկան մտքերով Ադրբեջանի դեմ պատերազմի է պատրաստվում․․․ Մենք կգնանք մինչև վերջ և չենք հանձնվի։ Քանի դեռ Հայաստանը չունի ծանր սպառազինություն, մենք պետք է ռազմական գործողություն իրականացնենք և 8 օկուպացված գյուղերը միացնենք հողերին»,– ասել է նա։

Աղամալին մտահոգված է Հունաստանի և Ֆրանսիայի հետ ՀՀ ռազմական ակտիվ համագործակցությամբ։