6 մարտի 2024 - 12:45 AMT
2024-ին ՀՀ–ից ծաղիկների արտահանումը ՌԴ կրկնապատկվել է, կակաչներինը՝ եռապատկվել

Մարտի 8–ին ընդառաջ, տարեսկզբից, ՀՀ–ից ծաղիկների արտահանումը ՌԴ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է, կակաչների դեպքում՝ եռապատկվել։ Այդ մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»։

Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20․5 մլն հատ ծաղիկ, մինչդեռ 2023–ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 11 մլն հատ ծաղիկ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նշվում է, որ Հայաստանից ՌԴ ներկրված կակաչների թիվը գրեթե եռապատկվել է, վարդերինն ավելացել 1․3 անգամ, քրիզանթեմներiny` 32.5 անգամ, առաջին անգամ արտահանվել են նարցիսներ։ Սակայն 2․3 անգամ նվազել է գերբերաների արտահանումը։

Նշվում է, որ ծաղիկները ՌԴ են ներկրվել Վերին Լարսի անցակետով, զննության են ենթարկվել և կիրացվեն երկրի ամբողջ տարածքում։