7 մարտի 2024 - 18:29 AMT
ԱԺ-ում Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը

Էկոնոմիկայի նախարար նշանակված Գևորգ Պապոյանին ԱԺ-ում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն՝ Դավիթ Գուրգենի Կարապետյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել էր հերթական նիստ։ Նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին:Փետրվարի 26-ին Գևորգ Պապոյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, մարտի 4-ին հրապարակվել էր նրա՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: