12 մարտի 2024 - 15:25 AMT
Փաշինյանը չի բացառել` խաղաղության պայմանագիրը ստորագրելիս ՀՀ–ն ու Ադրբեջանը կարող են հրաժարվել միջպետական գանգատներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատները հետ վերցնելու մասին հարցին, ասել է, որ բանակցությունների ժամանակ այդպիսի հարց քննարկվել է ու քննարկվում է։

Նա չի բացառել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման փուլում Հայաստանը և Ադրբեջանը կարող են հրաժարվել միջպետական գանգատներից:

«Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը խաղաղության պայմանագիր են կնքում, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր, ՀՀ համար դա կարևոր գործոն է մեր ասելիքն առաջ մղելու համար»,-ասել է վարչապետը։

ՀՀ–ն մի շարք միջպետական գանգատներ է ներկայացրել Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում։