18 մարտի 2024 - 15:57 AMT
Ստոլտենբերգ․ Բաքվի սերտ գործակցությունը Թուրքիայի ԶՈւ հետ մեծապես կնպաստի Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններին

Այցով Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանն ընդգծել է, որ սերտ համագործակցությունը Թուրքիայի ԶՈւ հետ մեծապես կնպաստի Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններին, հայտնում է Haqqin.az-ը։

Զաքիրովը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին վերջին 30 տարիներին Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու համար։

Նա նաև ներկայացրել է ադրբեջանական բանակում անցկացվող բարեփոխումները, իրավիճակը Հայաստանի հետ սահմանին։

Կողմերը քննարկել են գործակցության հեռանկարները կիբեռանվտանգության, ականազերծման, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերությունների այլ ոլորտներում։

Ստոլտենբերգի այցը տարածաշրջանային է՝ նա կայցելի նաև Հայաստան ու Վրաստան։

«ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել այս երեք գործընկերներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և ինքնիշխանությանը: ՆԱՏՕ-ն խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողականորեն ներգրավվել տարբեր ձևաչափերով և ընդգծել հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը», - ասված է գլխավոր քարտուղարի զեկույցում։