18 մարտի 2024 - 19:01 AMT
Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները ՀՀ հետ խաղաղ գործընթացից»

ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մի շարք ասպեկտներ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Բայրամովը Բոնոյին է ներկայարցել Բաքվի «ակնկալիքները ՀՀ հետ խաղաղ գործընթացից», գրում է Interfax.az-ը։

Նա ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը դեռևս բաց մնացող հարցերի շուրջ և վերահաստատել է Ադրբեջանի «հավատարմությունը խաղաղ գործընթացին»։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո։

Միրզոյանն ասել է, որ ՀՀ-ն գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար: