19 մարտի 2024 - 17:21 AMT
Գերմանիայի կառավարությունն արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին

Գերմանիան 12 մլն եվրո արժողությամբ արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին: Այդ մասին ԱԺ-ում ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը։

Գումարը տրամադրվելու է մասնավոր հատվածին՝ վերականգնող էներգետիկայի որոշ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով։ Վարկը կարող է տրամադրվել իրավաբանական անձանց՝ արևային կայաններ կամ ֆիզիկական անձանց՝ փոքր ինքնավար կայաններ կառուցելու համար, հայտնում է Aysor.am-ը։

Վարկի մարման ժամկետը նախատեսվում է մինչև 2030 թվականը: