22 մարտի 2024 - 11:28 AMT
«Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը կդադարեցվի

Կդադարեցվի «Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը։ Այդ մասին ասվում է հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հայտարարության մեջ։

«2024 թվականի մարտի 30-ից Հայաստանի տարածքում կդադարեցվի MIR համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը, ինչի պատճառով նշված ժամկետից անհնար կդառնա այդ համակարգի քարտերով առցանց տոմսերի գնումը»,–ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024–ի մարտի 30-ից այլևս չեն գործի Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում: Բացառություն կլինի միայն «ՎՏԲ Հայաստան» բանկի (ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկություն) ենթակառուցվածքը։ Այդ մասին ՌԲԿ–ին հայտնել էր ՎՏԲ Հայաստանի ներկայացուցիչը։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև ՌԲԿ–ի աղբյուրը ՌԴ վճարային շուկայում։

ՀՀ Կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել հանրապետության տարածքում ռուսական «Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել։