25 մարտի 2024 - 12:54 AMT
Միրզոյանը մեկնել է Արգենտինա

Շարունակվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լատինական Ամերիկա։ Մարտի 25-26-ին նախարար Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։

Այցի շրջանակում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ։ Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։

Արգենտինայից առաջ Միրզոյանն Ուրուգվայում, որտեղ մասնակցել է ՀՀ դեսպանատն բացմանը, հանդիպել է ԱԳ նախարարի և երկրի այլ պաշտոնյաների հետ։