3 ապրիլի 2024 - 18:49 AMT
Սպերցյանը 4-րդն է նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշում 4-րդն է: Ցուցակը հրապարակել է Transfermarkt-ը։

Սպերցյանի տրանսֆերի գինը 18 մլն եվրո է, գրում է Gazeta.ru-ն։

Վարկանիշի առաջատարը Վրաստանի հավաքականի և «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան է (80 մլն եվրո):

Երկրորդը Ուկրաինայի և Լոնդոնի «Արսենալի» խաղացող Ալեքսանդր Զինչենկոն (42 մլն եվրո), երրորդը՝ Ռուսաստանի հավաքականի և ֆրանսիական «Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը (30 մլն եվրո)։ Հինգերորդ տեղում ԲԿՄԱ–ի նախկին ղազաստանցի խաղացող Բախտիեր Զայնուտդիւնովն է (6 մլն եվրո)։