5 ապրիլի 2024 - 13:46 AMT
ԲԿ տնօրեն․ Ականի պայթյունից զինծառայող է տուժել՝ ոտքերն ամպուտացվել են

Տավուշի մարզի մարտական հենակետերից մեկում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Այդ տեղեկությունը հաստատել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը, հայտնում է Factor.am-ը։

Նրա փոխանցմամբ՝ ականի պայթյունից տուժածը պայմանագրային զինծառայող է։

«Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնել է բժշկական կենտրոնի տնօրենը։

Գրիգորյանը նաև հայտնել է, որ զինծառայողը հետագա բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Թեմայի վերաբերյալ տեղեկություններ չի հաջողվել ստանալ պաշտպանության նախարարությունից։