15 ապրիլի 2024 - 11:53 AMT
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարի հաղթող է դարձել։ Նա իրեն փայլուն է դրսևորել 10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Հայ հրաձիգը 581 միավորով 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ անցած մարզիկներից օլիմպիական ուղեգիր ուներ միայն Կարապետյանը։ Մյուսները պայքարում էին ոչ միայն մեդալների, այլև օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար։ Եզրափակչում հայ մարզուհին 240․7 միավոր արդյունքով շրջանցել է բոլոր մրցակիցներին` դառնալով մրցաշարի հաղթող։