Հանրապետության տարածքում ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևանում ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 16–ին Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +23, իսկ ապրիլի 19–ի ցերեկային ժամերին կհասնի +28–ի։