16 ապրիլի 2024 - 12:27 AMT
Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը: Այս մասին ավագանու նիստին հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երիցյանը խմբակցության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Հայկ Մարությանին, որը փետրվարի 7-ին զրկվել էր մանդատից։

ԿԸՀ կողմից ներկայացված արձանագրույթունների համաձայն, լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին: