Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն Իրանի համար շնչուղի է դեպի Հյուսիսային երթուղիներ և Սև ծով։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար էլ Իրանը նույն կերպ ճանապարհ է դեպի Պարսից և Օմանի ծոցերի ավազանի երկրներին:
«Մոտ ժամանակներս մենք լավ պայմանավորվածություններ ձեռք կբերենք բեռնափոխադրումների վերաբերյալ: Խոսքը տարանցման սակագների և ճանապարհային տուրքերի արժեքի նվազեցման մասին է»,- պարզաբանել է դեսպանը, գրում է Sputnik Արմենիան։
Հայաստան մուտք գործող իրանական բեռնատար մեքենաների համար ճանապարհային տուրքը կազմում է մոտ 250 դոլար։ Ինչ վերաբերում է Իրանում հայկական բեռնատարներին, ապա նրանց համար հիմնական խոչընդոտը մնում են վառելիքի ոչ շահավետ գները. արտասահմանյան (այդ թվում ՝ հայկական) մեքենաները պետք է բենզին կամ դիզել գնեն միջազգային գներով, մինչդեռ իրանական մեքենաները պետք է գնեն ներքին (շատ ավելի ցածր) գներով:
Դրա պատճառով մեծ հեռավորությունների վրա տեղական փոխադրողները ինքնարժեքով շահում են մոտ 2 հազար դոլար (այդ թվում ՝ Բանդար Աբաս և այնտեղից փոխադրումների ժամանակ, որոնք կարևոր են Պարսից ծոցով տարանցիկ ապրանքների համար)։
2023–ի հոկտեմբերին «Հյուսիս–hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը հայտարարեց, որ Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն։