16 ապրիլի 2024 - 19:00 AMT
Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ Դա ՀՀ-ից առաջին բարձրաստիճան այցը կլինի այդ երկիր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 17-18-ն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

2023թ. նոյեմբերին երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:

Այցի շրջանակում Միրզոյանը կհանդիպի Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ:

Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև այլ հանդիպումներ: