22 ապրիլի 2024 - 15:33 AMT
Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Քարին տակը

Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քարինտակ գյուղը, որն իր հսկողության տակ է անցել 44–օրյա պատերազմի արդյունքում։ Դա են վկայում արբանյակային լուսանկարները, որոնք X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Nagorno Karabakh Observer–ը:

Քարին տակ գյուղը գտնվում է Արցախի Շուշիի շրջանում՝ անմիջապես Շուշիի հարավային ուղղահայաց ժայռերի ներքևում՝ Կարկառ գետի ձախ ափին։

Ավելի վաղ արբանյակային լուսանկարներից պարզ էր դարձել, որ 2024 թվականի փետրվարին Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամ (Սուրբ Հովհաննես Մկրտիչ) եկեղեցին։