26 ապրիլի 2024 - 13:53 AMT
Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Լրագրոքը հայտարարել է, որ ևս 5 օր կշարունակի հացադուլը, հայտնում է Panorama.am-ը։

Նշվել է նաև, որ ապրիլի 25–ին «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկները չափել են նրա ճնշումը և ցավազրկող ներարկում արել։ Բժիշկը չի ցանկացել ճնշման դեղահաբ տալ, բայց Նիկոլյանը պնդել է, որ ինքը գրավոր կհաստատի, որ տեղեկացված է եղել ընդունող դեղի հնարավոր բարդությունների մասին;