15 մայիսի 2009 - 18:28 AMT
Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի ընտրություններում ստեղծվելու՞ է արդյոք կոալիցիա
Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հովհաննիսյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կուսակցությունը լրջորեն պատրաստվում է Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի ընտրություններին: «Հանրապետական կուսակցությունը մայրաքաղաքի համայնքների կառավարման փորձ ունի, դրա մասին վկայում է կուսակցության ցուցակը, որը հիմնականում կազմված է մարդկանցից, որոնք կառավարման ոլորտում մեծ փորձ ունեն: Ուստի մեր հիմնական նպատակն է` ապահովել հին համակարգից սլացիկ անցումն ընտրությունների նոր մոդելին»,- հայտարարել է ՀՀԿ ներկայացուցիչը:

Արայիկ Հովհաննիսյանը քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի առաջիկա ընտրությունները զուտ վարչական իրադարձություն է համարում, եւ հենց այդ պատճառով կուսակցության նախընտրական ծրագրում տեղ են գտել այնպիսի խնդիրների եւ հարցերի լուծումներ, ինչպիսիք են, օրինակ, բակերի բարեկարգումը, քաղաքի կանաչապատումը, սպորտի եւ մշակույթի զարգացումը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսին է ընտրություններում կոալիցիայի ձեւավորման հնարավորությունը, Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի համաձայն կուսակցություններն այդ իրավունքն ունեն ընտրություններից 10 օր առաջ: «Տվյալ պահին այդ թեմայով խոսակցություններ չկան, կուսակցություններն ընտրության են գնում այն ցուցակներով, որոնք գրանցված են Հայաստանի ԿԸՀ-ում»,- հայտարարել է նա: