15 մայիսի 2009 - 22:09 AMT
Փրկարար ծառայություն. Պայթյունը «Նաիրիտում» ոչ մի հետեւանք ունենալ չի կարող
Արտակարգ իրավիճակի ժամանակ առաջացող խուճապը համապատասխան կառույցների արձագանքման արդյունքն է, այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը կից փրկարար ծառայության պետի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը: «Որպես կանոն, արտակարգ իրավիճակը մեծապես կախված է կառավարության ձեռնարկած միջոցներից»,-ասել է նա:

Նրա խոսքերով, պայթյունի եւ հրդեհի ժամանակ բոլոր համապատասխան գերատեսչությունները ժամանակին գործեցին եւ պայթյունի հետեւանքները հասցրեցին նվազագույնի:

Գրիգորյանը հաղորդել է, որ փրկարար գործողություններն երկար տեւեցին, սակայն ողբերգության արդյունքում 4 մարդ զոհվեց, վիրավորվեցին հրշեջներ, որոնք տուժեցին թունավոր ծխից, իսկ շտապ օգնության անձնակազմերը հիմնականում առաջին օգնությունն էին ցույց տալիս:

«Մեկ անգամ եւս ցանկանում եմ նշել, որ ցանկացած արտակարգ իրավիճակ մեծ հետեւանքներ է ունեցել, եթե կառավարման մարմինները ժամանակին չեն արձագանքում եւ այս փուլում ամենամեծ խնդիրը բնակչությանը վտանգից պաշտպանելն է»,-ասել է Գրիգորյանը: Նա նաեւ հավելել է, որ իրավիճակը լիովին շտկված է եւ հետեւանքներ լինել չեն կարող: