16 մայիսի 2009 - 20:29 AMT
Հայ-թուրքական սահմանի վրա գտնվող լոգիստիկ կենտրոնի բիզնես-ծրագիրը մշակման փուլում է
Ախուրյան սահմանակից կայանում Միջազգային լոգիստիկ կենտրոնի բիզնես-ծրագիրը մշակման փուլում է: Ինչպես ասվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գործունեության ծրագրում, դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նպատակով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության ակտիվացման եւ երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման կապակցությամբ «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարությունը որոշում է ընդունել դուստրի ձեռնարկություն ստեղծելու, որպեսզի կազմակերպի Ախուրյան սահմանակից կայանում Միջազգային լոգիստիկ կենտրոնը, որը վարձակալության կհանձնվի «ՀԿԵ» ՓԲԸ դուստր ընկերակցության:

Մասնավորապես, Կենտրոնի խնդիրը լինելու է ամենակարճ ժամկետներում եւ նվազագույն ծախսերով փոխադրումների կազմակերպումը առավել օպտիմալ ճանապարհով: