19 մայիսի 2009 - 00:27 AMT
Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա միջեկեղեցական տոն, նվիրված Քրիստոսի համբարձմանը
Քրիստոսի համբարձման տոնին գերմանական Մայնց քաղաքում ամեն տարի Ալթմյունսթեր եկեղեցում անց է կացվում միջեկեղեցական արարողություն, որ կազմակերպում են գերմանական, հայկական, հունգարական, ֆիլիպինյան, կորեական եւ կոնգոլեզական համայնքները:

«Քանի որ Ալթմյունսթեր եկեղեցին գտնվում է Մայնցում բնակվող մի քանի համայնքների տրամադրության տակ, գերմանական կողմի համաձայնությամբ, մենք որոշել ենք ամեն տարի համատեղ տոնել Քրիստոսի համբարձման տոնը, որպես մեր ժողովրդների միջեւ բարեկամության նշան: Սա նաեւ այլ մշակույթներին ծանոթանալու միջոց է»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե Իսախանյանը:
Մայիսի 21-ին եկեղեցական արարողությունից հետո տեղի կունենա տոնակատարություն, որի ընթացքում տարբեր համայնքների ներկայացուցիչներ կներկայացնեն իրենց ազգային ուտեստներն ու Քրիստոսի համբարձման տոնակատարության ավանդույթները: