20 մայիսի 2009 - 15:34 AMT
ԱՄՆ կոնգրեսի 125 անդամներ պաշտպանում են Հայոց ցեղասպանության հռչակագիրը
Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը պաշտպանող կոնգրեսականների եւ նահանգապետերի քանակն հասել է 125-ի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է Հայաստանի Հայկական ազգային կոմիտեն (ANCA): Համաձայն ANCA հաղորդագրության, օրերս հռչակագիրը պաշտպանող կոնգրեսականների ցուցակին միացել են կոնգրեսականներ Բրյուս Բեյլին, Պիթեր ԴեՖազիոն, Բոբբի Ռաշը եւ Ջոն Յարմութը: Հայոց ցեղասպանության մասին հռչակագիրը, մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ նախագահին միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ ներքին քաղաքականությունն արտահայտի հարցերի համապատասխան հասկացումը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկական զտմանը, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը: Բացի դրանից, հռչակագիրը կոչ է անում երկրի նախագահին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ամենամյա ելույթի ժամանակ 1915-ին Օսմանյան Թուրքիայում մեկ ու կես միլիոն հայերի համակարգված եւ ծրագրավորված զանգվածային բնաջնջումը բնութագրել որպես Հայոց ցեղասպանություն:



Հայոց ցեղասպանության մասին 252-րդ հռչակագիրը Կոնգրեսում ներկայացվել էր կոնգրեսականներ Ադամ Շիֆֆի, Ջորջ Ռադանովիչի, ինչպես նաեւ Հայաստանի պաշտպանության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոնի եւ Մարկ Կիրկի կողմից: Հռչակագիրը ներկայացվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերով կոմիտեի քննարկմանը: Այն հրապարակավ պաշտպանել են այն ժամանակ դեռեւս ԱՄՆ նախագահի թեկնածու Բարակ Օբաման, այժմյան փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: