20 մայիսի 2009 - 22:49 AMT
Հայաստանում գործազուրկների քանակն ավելացել է 6.5 տոկոսով եւ կազմում է 81 200 մարդ
Գործազուրկների թիվը 2009-ի ապրիլին Հայաստանում ավելացել է 6.5 տոկոսով, համեմատած 2008-ի համանման շրջանի հետ, եւ կազմել է 81 200 մարդ:

Միաժամանակ, համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, ապրիլին 2009-ի մարտի հետ համեմատած այդ ցուցանիշն ավելացել է 3.2 տոկոսով:

Չնայած գործազուրկների քանակի ավելացմանը` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2009-ի հունվար-ապրիլին 2008-ի համանման շրջանի հետ համեմատած ավելացել է 13.2 տոկոսով եւ կազմել է 96875:

Պետք է նշել, որ ապրիլին, համեմատած 2009-ի մարտի հետ, միջին ամսական անվանական աշխատավարձը ավելացել է 1.2 տոկոսով:

Բյուջետային կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձը կազմել է 80937 դրամ, ինչը 17.9 տոկոսով գերազանցում է 2008-ի հունվար-ապրիլ ամիսների մակարդակը, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում ` 120427 դրամ, ինչը 7.4 տոկոսով բարձր է անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներից: