Հակադոպինգային գործակալությունը հայտարարել է ՀՖՖ-ի հետ երկարաժամկետ աշխատանքային հարաբերությունների ընդհատման մասին:
Հայաստանի Հակադոպինգային գործակալությանը հաջողվել է 2024 թվականին 43%-ով ավելացնել թեստերի քանակը, հայտնել է գործակալությունը:
Գործակալությունը նաև հայտնել է, որ 2024 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկարաժամկետ աշխատանքային հարաբերություններն ընդհատվել են:
«Գործակալությունը երախտագիտություն է հայտնում ՀԱՕԿ-ին և աթլետիկայի, պաուերլիֆտինգի, ծանրամարտի, ըմբշամարտի և հեծանվասպորտի ազգային ֆեդերացիաներին 2024 թվականին արդյունավետ համագործակցության համար», ասվում է Հակադոպինգային գործակալության տարածած հայտարարության մեջ: