23 մայիսի 2009 - 20:21 AMT
Երեւանում LEGO-մրցույթ է անցկացվել` նվիրված Լեգոլենդի 50 ամյակին
LEGO-ի մրցույթի շնորհիվ Հայաստանի տարբեր շրջաններից 740 երեխա ժյուրիին են ներկայացրել իրենց երեւակայության պտուղները: LEGO-ի մրցույթի չորրորդ եզրափակիչ փուլ, որն անցկացվել է Երեւանում Լեգոլենդի 50-ամյակի առթիվ, անցել է 12 երեխա:

Եզրափակիչ փուլի մասնակիցները բաժանվում էին երկու տարիքային խմբ ի` 6-ից մինչեւ 7 եւ 8-ից մինչեւ 12: Հաղթող է դարձել 6 մասնակից` յուրաքանչյուր խմբից 3-ական հոգի:

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած երեխաները կստանան դիպլոմներ` մրցույցի մասնակցության համար, առաջին տեղերը զբաղեցրածները սկտանան Լեգոլենդ (Դանիա) այցելելու հրավերով սերտիֆիկատներ: Բոլոր վեց հաղթողներն էլ կստանան LOLO մանկապատանեկան ամսագիրը: